Տասնյակ մարդասիրական բեռնատարներ կուտակվել են Գազայի սահմանում
Նմանատիպ
Գազայի հատվածի համար մարդասիրական օգնություն տրամադրող տասնյակ բեռնատարներ են կուտակվել եգիպտական կողմի «Ռաֆահ» անցակետում։ Դրանք Իսրայելից անվտանգության երաշխիքներ են ակնկալվում բեռը Գազա հասցնելու համար։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստիի թղթակիցը։
Ինչպես ավելի վաղ գրում էին լրատվամիջոցները, ԱՄՆ-ը, Իսրայելը և Եգիպտոսը պայմանավորվել էին 5-ժամյա հրադադարի մասին Գազայի հատվածի հարավում՝ հումանիտար խնդիրները լուծելու համար, սակայն Նեթանյահուի գրասենյակը ավելի ուշ հայտարարել է, որ այս պահին զինադադար չկա։
«Այս պահին Գազայի հատվածում մարդասիրական օգնության և օտարերկրացիների դուրս գալու նպատակով կրակի դադարեցում չկա»,- ասել էին վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից։
Նշենք, որ արդեն մեկ շաբաթ է Գազայի հատվածը գտնվում է իսրայելական ռազմական շրջափակման մեջ, և այնտեղից դուրս գալը դե ֆակտո անհնար է։ Հյուսիսում և արևելքում սահմանները արգելափակված են Իսրայելի պաշտպանության բանակի կողմից, ինչպես նաև ծովային տարածքը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում