Հայաստանի և Հնդկաստանի միջև կարող են մեկնարկել ուղիղ չվերթեր

Հայաստանի և Հնդկաստանի միջև կարող են մեկնարկել ուղիղ չվերթեր

Հայաստանի և Հնդկաստանի միջև ուղիղ չվերթերը կարող են մեկնարկել 2024 թվականին։ Այս մասին The Economic Times պարբերականին տված հարցազրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հայկական և հնդկական ավիաընկերությունները հետաքրքրված են Երևան-Դելի ուղղությամբ ուղիղ չվերթեր իրականացնելու հարցում։

«Մենք նաև բանակցություններ ենք վարում Հնդկաստանի և Հայաստանի միջև ուղիղ չվերթերի մեկնարկի վերաբերյալ, և հուսով եմ, որ թռիչքները կարող են մեկնարկել հաջորդ տարի»,-ասել է Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը 2024 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում դեռևս 2023 թվականի հոկտեմբերին հայտարարել էր, որ աշխատանքներ են տարվում Հնդկաստանից և Չինաստանից ուղիղ չվերթեր իրականացնելու ուղղությամբ։ Հնդկաստանի հարցում կողմերն արդեն մոտենում են հարցի լուծմանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում