ՀՀ ոստիկանությունը մեկնաբանել է Ուելսի երկրպագուների ձերբակալությունը

ՀՀ ոստիկանությունը մեկնաբանել է Ուելսի երկրպագուների ձերբակալությունը

6 օտարերկրացի խուլիգանություն կատարելու հիմքով ձերբակալվել և համապատասխան փաստաթղթերով ներկայացվել է քննչական բաժին։ Այս մասին տեղեկացել են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։

Գերատեսչությունից հայտնել են, որ ևս 16 երկրպագու հասարակական վայրում ոգելից խմիչքի ազդեցության հիմքով ձերբակալվել է, ապա ազատ արձակվել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստան-Ուելս խաղից առաջ 32 ուելսցի երկրպագու է ձերբակալվել։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի է ունեցել ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի նախավերջին տուրի Հայաստան-Ուելս հանդիպումը, որն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում