Վրաստանում արգելվել է Հայաստանից և Թուրքիայից բեռնատարների երթևեկությունը

Վրաստանում արգելվել է Հայաստանից և Թուրքիայից բեռնատարների երթևեկությունը

Վրաստանում արգելվել է Հայաստանի և Թուրքիայի սահման տանող ավտոճանապարհներին ծանր բեռնատարների երթևեկությունը: Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։

«Առատ ձյան և մերկասառույցի պատճառով արգելվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը Խաշուրի–Ախալցխա–Վալե և Ախալցխա– Նինոծմինդա միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին»,– ասված Է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ նշված մայրուղիներում արգելվում է 30 և ավելի նստատեղ ունեցող ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկությունը:

Հիշեցնենք, որ Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի–Կոբի հատվածում ձյան և մերկասառույցի պատճառով ներկայումս փակ է Վրաստանից Ռուսաստան տանող Վերին Լարս անցակետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում