Արցախից բռնի տեղահանվածների նպաստները կտրամադրվեն հետադարձ ուժով

Արցախից բռնի տեղահանվածների նպաստները կտրամադրվեն հետադարձ ուժով

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն արդեն ընդունում է երեխայի ծննդյան միանվագ ու մինչև երկու տարեկան երեխաների նպաստներիի առցանց դիմումների ընդունումը, որոնց հաստատվելու դեպքում նպաստների տրամադրումը կունենա հետադարձ ուժ։ Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։

«Կհաշվարկվի հոկտեմբերի 1–ից սկսված, ու ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք կստանան մինչև դեկտեմբերի 31-ը կուտակված իրենց նպաստները»,-ասել է նա։

Ինչ վերաբերում է մայրության նպաստին, ապա դա ստանալու համար Արցախից բռնի տեղահանված անձինք պետք է դիմումը ոչ թե օնլայն լրացնեն, այլ մոտենան միասնական սոցիալական ծառայության տարածքային ստորաբաժանում, ներկայացնեն մայրության (դեկրետային) արձակուրդի փաստաթղթերը։

Նա ևս մեկ անգամ հիշեցրել է, որ բոլոր տեսակի նպաստները ստանալու համար ՀՀ-ում հաշվառում ունենալը պարտադիր պայման է։

Իսկ 3-րդ և ավելի երեխայի դեպքում միանվագ տրվող աջակցություն Արցախից բռնի տեղահանված անձինք կարող ստանալ միայն ՀՀ քաղաքացի դառնալուց հետո։

Հետևեք մեզ նաև Telegram-ում