Մետրոյի համար կստեղծվեն նոր հարմարություններ

Մետրոյի համար կստեղծվեն նոր հարմարություններ

2024 թվականին նախատեսվում է ձեռք բերել 15 նոր շարժակազմ, իսկ  Մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանը կունենա նոր լուսավորություն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը։

«2023 թվականին մետրոպոլիտենի տնտեսած միջոցների՝ շուրջ 1 մլրդ 41 մլն դրամի հաշվին ձեռք են բերվել 8 անվազույգ, շարժասանդուղքի պահեստամասեր, գնացքների պահեստամասեր, կապի և սլաքային փոխադրիչների պահեստամասեր, ինչպես նաև այլ ապրանքներ ու նյութեր: ՀՀ կառավարության միջոցներով ձեռք է բերվել 14 հզոր օդափոխման համակարգ, 16 անվազույգ և  4300 մետր ռելս»,- ասել է նա:

Սեդրակյանը նշել է, որ նոր պահեստամասերի ձեռքբերման շնորհիվ է, որ մետրոպոլիտենի պարկին շուտով կմիանա վերանորոգված չորրորդ գնացքը, որի արդյունքում այս պահին շարժակազմը կունենա  մոտավորապես  32 վագոն, որից 9-ը երկու վագոն, 4-ը՝ 3 վագոն և 2-ը 1 վագոն ունեցող գնացքներ են:

Անդրադառնալով 2024 թվականին նախատեսվող աշխատանքներին՝ Մետրոպոլիտենի տնօրենը նշել է, որ առաջիկա տարվա ամենակարևոր անելիքներից մեկը Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի շինարարության մրցույթի մեկնարկն է: 2024 թվականին նախատեսվում է ձեռք բերել 15 նոր շարժակազմ, իսկ  Մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանը կունենա նոր լուսավորություն:

Խոսելով միասնական վճարային համակարգից՝ Սեդրակյանն ընդգծել է, որ համակարգի ներդրումը փուլ առ փուլ առաջ է գնում: Մետրոպոլիտենն այս տարի նախատեսում է քաղաքի կենտրոն տանող կայարանների մոտ ստեղծել ավտոկայանատեղիներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում