Յուրա Մովսիսյանը մարզվում է առանց սահմանափակումերի (տեսանյութ)

Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստները շարունակում են նախապատրաստվել «Լոկոմոտիվի» հետ կիրակի օրը կայանալիք խաղին:

Ակումբի պաշտոնական կայքը հաղորդում է, որ հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով մինչ այս վերականգնվում էր վնասվածքից և մարզավիճակ էր հավաքում, այսօր կրկին մարզվել է ընդհանուր խմբում: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստն արդեն մարզվում է առանց սահմանափակումների:

«Սպարտակի» նախապատրաստական մարզումից որոշ դրվագներ ներկայացված են տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում