Պետք է խնդրել ԱՄՆ-ին և ԵՄ-ին, որպեսզի նրան օգնեն վերականգնելու մեր սուվերեն տարածքը․ Սերժ Սարգսյան
Նմանատիպ
Այլ աշխարհաքաղաքական իրավիճակում այդպիսի հանդիպումը կարող էր օգտակար լինել Հայաստանի Հանրապետության համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի համատեղ հանդիպմանը։
«Բայց հիմա, երբ Արևմուտք-Ռուսաստան նման առճակատում կա, ապա այդպիսի հանդիպումը, վստահաբար, բերելու է հենց այդ առճակատման ուժեղացմանը մեր տարածաշրջանում։ Ինչ-որ լուրեր են պտտվում, որի հավաստիությունը չեմ կարող հաստատել, թե իբր փող են տալու ՀՀ-ին, բայց իմ կարծիքով, Հայաստանի ակնկալիքն այդ հանդիպումից, պետք է լինի խնդրել ԵՄ-ին և ԱՄՆ-ին, որպեսզի նրանք օգնել վերականգնելու Հայաստանի սուվերեն տարածքը։ Պետք է խնդրել, որպեսզի ազատ արձակվեն մեր գերիներն ու պատանդները։ Պետք է խնդրել, որպեսզի օգնեն վերականգնել արցախահայության իրավունքները, իսկ ԱՄՆ-ն և ԵՄ-ն պետք է պահանջեն Հայաստանի կառավարչից, որպեսզի Հայաստանում հաստատվի իրական ժողովրդավարություն, որպեսզի Հայաստանում քաղբանտարկյալներ չլինեն»,-ասաց Սերժ Սարգսյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում