Իրանում գազատար է պայթել․ կան զոհեր
25/05/2024 15:11
![Իրանում գազատար է պայթել․ կան զոհեր](https://times.am/v3/wp-content/uploads/2024/05/iran-e1716636540586-1200x630.jpg)
Նմանատիպ
Իրանի հարավում՝ Աբդանան քաղաքում, գազատար խողովակ է պայթել, կան տուժածներ։ Ինչպես հաղորդում է ISNA գործակալությունը, այդ մասին հայտնել է քաղաքային իշխանությունը։
Միջադեպի հետևանքով երկու աշխատակից մահացել են, ևս երկուսը ստացել են վնասվածքներ։
«Աբդանանում տեղի ունեցած գազի պայթյունի հետևանքով բնակելի տուն է փլվել։ Երկու հոգի մահացել են, երկուսն էլ՝ վիրավորվել»,-ասված է հաղորդագրության մեջ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունը տեղի է ունեցել մասնավոր հեռահաղորդակցական ընկերություններից մեկի կողմից հողային աշխատանքներ կատարելու ժամանակ, իսկ պատճառն անվտանգության կանոններին չհետևելն է եղել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում