Սպասենք Փաշինյանի պաշտոնական հայտարարությանը․ ՌԴ-ից մեկնաբանել են ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին ելույթը

Սպասենք Փաշինյանի պաշտոնական հայտարարությանը․ ՌԴ-ից մեկնաբանել են ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին ելույթը

Պետք է սպասել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական հայտարարությանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու որոշման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը, փոխանցում է «Լենտա»-ն։

Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանում իր ելույթի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, ինչին հաջորդեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մեկնաբանությունն այն մասին, թե Փաշինյանը չի ասել, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, ասել է, թե իշխանություններն իրենք կորոշեն՝ երբ դուրս գան ՀԱՊԿ-ից։

«Նման հայտարարությունները, իհարկե, ուշադրություն են գրավում, բայց երբեմն դրանք արվում են խորհրդարանում էմոցիոնալ վեճի թեժ պահին։ Ուստի մենք՝ որպես ՀԱՊԿ-ում Հայաստանի գործընկեր, հավանաբար պետք է սպասենք վարչապետի պաշտոնական հայտարարությանը, այլապես այդ ամենը օդում կախված կլինի և անորոշություն կստեղծի, ինչը շատ աղետալի է Հայաստանի համար՝ որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ»,- ասել է Կարասինը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում