ԱԺ ընդդիմությունը մեծ միջոցառում է նախատեսում․ «Հրապարակ»

ԱԺ ընդդիմությունը մեծ միջոցառում է նախատեսում․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության օրը, ԱԺ ընդդիմությունը` «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները, նախատեսում են մեծ միջոցառում անցկացնել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Նրանք դիմել են համալիրի ղեկավարությանը, որ մեծ դահլիճը վերցնեն՝ աշխարհին ցույց տալու, որ Արցախի թեման փակ չէ, այսպիսի մեծ դահլիճ են կարողանում հավաքել: Սկզբում ՄՀՀ ղեկավարությունը` հանձին Կարեն Ղազարյանի, մերժել է հայտը, սակայն, հավանաբար, գիտակցելով, որ աղմուկ կբարձրանա, համաձայնել են փոքր դահլիճը տրամադրել: Ի դեպ, Բագրատ սրբազանին ՄՀՀ-ն մերժել էր դահլիճ տրամադրել: Այդ օրը Արցախի քաղաքական էլիտան եւ ընդդիմադիր գործիչները նախատեսում են նաեւ այցելել Եռաբլուր։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում