Լեգենդար Շերն ընդգրկվել է ռոքնռոլի փառքի սրահում

Լեգենդար Շերն ընդգրկվել է ռոքնռոլի փառքի սրահում

78-ամյա փոփ աստղ Շերն ընդգրկվել է ռոքնռոլի փառքի սրահում։ Վերջապես այդ պատիվը նրան տրվել է Քլիվլենդում կայացած արարողության ժամանակ։ Այս մասին գրում է style.news.am-ը։

«Երկու տղամարդկանցից ամուսնալուծվելն ավելի հեշտ էր, քան ռոքնռոլի փառքի սրահում ներգրավվելը»,-կատակել է երգչուհին։
«Նա հատել է բազմաթիվ երաժշտական ժանրեր, սահմանել նորերը և նորից հորինել ուրիշները»,-երգչուհուն հանդիսատեսին ներկայացնելիս՝ ասել է 28-ամյա Զենդայան,-«Նրա երաժշտությունը դիպչում է ձեր սրտերին, ձեր հոգիներին, ստիպում է ձեզ պարել, «ռոքնռոլել» և դիմակայել ժամանակի փորձությանը»:

Իր ելույթում փոփ-երաժշտության աստվածուհին շնորհակալություն է հայտնել իր հանգուցյալ մորը՝ Ջորջիա Հոլթին, անհաջողությունից միշտ վեր կենալու ունակությունն իր մեջ սերմանելու համար:

«Անկեղծ ասած, հավատում եմ մորս ասածներին. նրանից սովորել եմ երբեք չհանձնվել։ Վատ դեպքեր շատ են պատահել։ Ինձ լքել են 4 լեյբլներ: Երբ ամեն ինչ ավարտվեց, ես թողարկեցի «Believe»-ը… Իմ բախտն ուղղակի բերեց և յոթ տասնամյակ առաջինն էի, ինչն ինձ զարմացնում է, քանի որ ես մեծ երգիչ չեմ, այլ լավ երգիչ եմ»:

Շերն արարողությանը ներկա է եղել իր ընկերոջ՝ երաժշտական պրոդյուսեր Ալեքսանդր «AE» Էդվարդսի, և նրա որդու հետ, որը նախկին ընկերուհուց՝ Էմբեր Ռոուզից է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում