Ադրբեջանի դեսպանը սպառնացել է սպանել Հայաստանի դեսպանին, հետաքննություն է ընթանում․ ԱԳՆ

Ադրբեջանի դեսպանը սպառնացել է սպանել Հայաստանի դեսպանին, հետաքննություն է ընթանում․ ԱԳՆ

Մեզ հասած տեղեկություններով ընդունելության ժամանակ ԵՄ-ում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովը Թուրքիայի դեսպանատան կազմակերպած ընդունելության ժամանակ վիրավորել և սպառնացել է Հայաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանին։ Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։

«Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ընդունելության ժամանակ հնչել են վիրավորանքներ և սպառնալիքներ, ինչի մասին տեղեկացրել ենք Եվրամիությանը և Բելգիային, կարծում եմ՝ հետաքննություն է ընթանում», – նշել է նա խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ։

Նշենք, որ ավելի վաղ politico-ն գրել էր, որ Հայաստանի դեսպանությունը պաշտոնական բողոք է հայտնել Բրյուսելում այլ դիվանագիտական ներկայացուցչություններին այն բանից հետո, երբ ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հայտարարել է, որ Ադրբեջանի  դեսպան Վագիֆ Սադիգովը սպառնացել է սպանել իրեն:

Միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի ազգային օրվա առթիվ այդ երկրի դեսպանատան կողմից կազմակերպված ընդունելության ժամանակ։

Նշվում է, որ դա Անկարայի կողմից հովանավորվող առաջին գործողությունն էր, որին հրավիրվել էր Հայաստանի դեսպանատունը՝ 2020 թվականի պատերազմից հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում