Վարչապետը վստահեցնում է, որ կառավարությունը պայքարել և շարունակելու է պայքարել ստվերի դեմ
31/10/2014 20:37
Նմանատիպ
ՀՀ կառավարությունը պայքարում է և շարունակելու է պայքարել ստվերի դեմ: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Մենք ստվերի դեմ պայքարել ենք, և շարունակելու ենք պայքարել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետը:
Դիտարկմանը, թե ստվերի դեմ պայքարի արդյունքները պետբյուջեի նախագծում արտացոլված չեն, ՀՀ վարչապետը հարցով պատասխանեց. «Դուք որ հարց եք տալիս…այսինքն` բյուջում ի՞նչը պիտի երևա»:
Լրագրողների հետ զրուցելուց առաջ ՀՀ վարչապետը զրուցեց նաև մի խումբ օդաչուների հետ, ովքեր պահանջում էին վերականգնել հաշմանդամ օդաչուների խախտված իրավունքները: ՀՀ վարչապետը խոստացավ նոյեմբերի 1-ին ընդունել նրանց:
Հետևեք մեզ նաև Telegram-ում