Կա իշխանությանը հեռացնելու հանրային պահանջ ու մենք իրականացնելու ենք այդ պահանջը․ Բագրատ Սրբազան

Կա իշխանությանը հեռացնելու հանրային պահանջ ու մենք իրականացնելու ենք այդ պահանջը․ Բագրատ Սրբազան

Մենք կհաղթենք այն ժամանակ, երբ հաղթենք հոգևոր դաշտում։ Այս գիտակցությունը պետք է բոլորինը դառնա, բոլոր նրանց, ովքեր ժամ առաջ ցանկանում են ազատվել այս չարիքի իշխանությունից։ Այս մասին ուղիղ եթերում ասաց Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Մեր ամբողջ ջանքը պետք է ներդրվի այս չարիքի իշխանությունը հեռացնելու համար, որպեսզի ճանապարհ բացենք արդարության ու ճշմարտության համար։ Լուծումները բնականաբար քաղաքական են և գործողությունների այն ծրագիրը, որ ունենք, ճիշտ ժամանակին գործադրելու ենք և անելու ենք ամեն օր, որովհետև դա ոչ թե պարզապես որևէ մեկի ցանկությունն է, այլ հանրային պահանջ, անհրաժեշտություն, և մեր ողջ պայքարի տրամաբանական ավարտը, ճշմարտության և արդարության հաղթանակն ի շահ մեր պետության, ի շահ մեր հայրենիքի և ի շահ մեր պատիվ բերող կյանքի։ Իմ բոլոր այցելությունների ժամանակ ամենուր բոլորի մտքում հետևյալ հարցն է․ ոչ թե անելու ենք, թե՝ ոչ, այլ՝ երբ ենք հեռացնելու այս չարիքին։ Եվ սա ուրախություն է ինձ համար, որովհետև անընդհատ այս աճող տրամադրությունը խոսում է այն մասին, որ մարդիկ այլևս չեն հարցնում հնարավոր է կամ անհնար, այլ գիտակցում են, որ դա անհրաժեշտություն է, հրամայական և բոլոր առումներով նաև պահանջ։ Մենք խոստացել ենք այդ պահանջն իրականացնել և անկախ նրանից, թե ինչ իրավիճակում կլինենք, այդ խոստումն իրականանալու է»,- նշեց Բագրատ Սրբազանը։

Սրբազան պայքարի առաջնորդի փոխանցմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամ խմբակցության անդամներին ուղղված դիմումները, չափազանց վրդովեցրել է ստի քարոզչամեքենային և նրա գործիքներին, ովքեր նախորդ շաբաթ տարատեսակ հարձակումներ էին գործում, իրենց ստով, կեղծիքով փորձելով պայքարի խոսքի հասանելիությունը սահմանափակել, վախենալով, որ այն մարդիկ, որոնց դիմել են, կարող են մի պահ դադար տան ու մտածեն, թե ի՞նչ հանցակցության ու մեղսակցության տակ են իրենց մտցրել։

«Մեզ վերագրում են այնպիսի բաներ, իբր մենք ժողովրդին համարում ենք ժեխ կամ զոմբի։ Մենք երբեք նման բան չենք ասել մեր ժողովրդի մասին, այլ հակառակը, ասել ենք, որ դու՝ չարիք, որ այսօր տիրապետում ես իշխանության բոլոր լծակներին և ի չարս գործադրում այդ ամենը, հանցակցության մեջ ես դրել ոչ միայն քո կուսակիցներին, որոնցից քայլ առ քայլ հրաժարվում ես, դեն շպրտելով որպես օգտագործված գործիքներ, այլև այն ամբողջ ժողովրդին, որոնք քեզ այս կամ այն պատճառոբ ընտրել են։ Մեր կոչը եղել է, որ ժամ առաջ հրաժարվեն քեզանից, որովհետև բոլորը հանցակից են դառնում քո գործած չարիքներին»,-նշեց Բագրատ Սրբազանը։

Սրբազանի համողմամբ՝ օրակարգ կամ բացարձակ գոյություն չունի, կամ ուղղակիորեն թշնամու օրակարգի ծառայությունն է, որոնց մեջ կրկին ներկայացվել է Սահմանադրության փոփոխության պահանջը, բանակի, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման պահանջը, ադրբեջանցիների վերադարձի պահանջը և չկա որևէ արձագանք։

«Վերջես իմացաք, որ Ռուբեն Վարդանյանին սպառնում են ցմահ ազատազրմամբ, ինչը վերաբերում է նաև Արցախի ռազմաքաղաքական բոլոր ղեկավարներին և այս ամբողջ խորապատկերի մեջ ո՞ւր է Հայաստանի Հանրապետության այսպես կոչված իշխանությունը, ի՞նչով է զբաղված։ Մի գուցե ներքին լռությամբ կամ պայմանավորվածությամբ իրենք համագործակցում են Ադրբեջանի իշխանության հետ, այլապես որևէ կերպ կարձագանքեին այս ամենին, կլիներ միջազգային տարբեր ատյաններում, թե կլիներ թշնամում ուղղակիորեն պատասխանելով։ Բայց քանի որ իրենք որպես Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունեն, պետք է զբաղվեն այլ բաներով, իրենց ամուսնական կյանքի մասին խոսելով, կառավարության նիստերում դատարկաբանելով, փորձելով մերժել առանցքային հարցերը և տեղը գրավեն զանազան չնչին արժեքներ»,-հավելեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում