Xiaomi-ն կթողարկի սմարթֆոն`ռեկորդային մարտկոցով

Xiaomi-ն կթողարկի սմարթֆոն`ռեկորդային մարտկոցով

Չինական Xiaomi կորպորացիան կթողարկի մեծ հզորությամբ մարտկոցով սմարթֆոն: Մարտկոցի հզորությունը կլինի 7500 միլիամպեր/ժամ։ Այս մասին հայտնել է Android Authority պարբերականը՝ վկայակոչելով Digital Chat Station-ին։

Ըստ փոխանցված տեղեկատվության՝ ընկերությունը պատրաստվում է ներկայացնել հեռախոս, որը կստանա մեծացված մարտկոց։ Սարքը կթողարկվի Redmi շարքում, այն դիրքավորվելու է որպես ենթաֆլագման։ Digital Chart Station-ը նաև նշել է, որ Xiaomi-ն շարունակում է աշխատել 8000 միլիամպեր-ժամ հզորությամբ մարտկոցով սարքի վրա։

Լրագրողները պարզաբանել են, որ 7500 միլիամպեր-ժամ հզորություն ունեցել ոն միայն հատուկ սմարթֆոնները, որոնք նախատեսված են եղել պրոֆեսիոնալ օգտատերերի համր։
Xiaomi-ի նոր սմարթֆոնը կթողարկվի 2025 թվականին։

Ըստ Digital Chat Station-ի՝ այս տարի գաջեթ արտադրողները կշարունակեն «մարտկոցների պատերազմը», այդ թվում ՝ էներգիայի բարձր խտությամբ սիլիցիում-ածխածնային մարտկոցների շնորհիվ:

Ավելի վաղ Ice Universe մականունով ինսայդերը հայտարարել էր, որ Samsung կորպորացիան սկսելու է սիլիցիում-ածխածնային մարտկոցների հիման վրա թողարկել սմարթֆոններ։ Դրանք կթողարկվեն 2026 թվականին։ Ասվում է նաև, որ նոր տիպի մարտկոցները համարվում են ավելի քիչ վտանգավոր, քան լիթիում-իոնային մարտկոցները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում