Պետք է պատրաստ լինենք նավթի ցածր գների և արտաքին սահմանափակումների տևական շրջանին. Պուտին (տեսանյութ)
Կարդացեք նաև
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ հանդիպմանը հայտարարել է, թե պետք է պատրաստ լինել նավթի և արտահանվող հիմնական ապրանքների ցածր գների տևական շրջանին, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Կրկնում եմ` պետք է պատրաստ լինենք նրան, որ և նավթի, և արտահանվող հիմնական ապրանքների ցածր գների շրջանը, ինչպես նաև արտաքին սահմանափակումները կարող են դեռ երկար տևել: Ըստ այդմ` անհրաժեշտ է եղած բազայի պայմաններում հասնել արդյունքների: Ընթացիկ դժվարությունները տնտեսության և սոցիալական ոլորտի արդյունավետությունը բարձրացնելու ազդակ պետք է հանդիսանան»,- ասել է պետության ղեկավարը:
Վլադիմիր Պուտինը նախարարների կաբինետի անդամների հետ հանդիպմանն անդրադարձել է նաև ապրանքների և ծառայությունների թանկացմանը` համարելով այն ոչ այլ ինչ, քան սպեկուլյացիա:
«Պետք է օգտագործել շուկայական ամբողջ գործիքակազմը` զսպելու գնաճը և ընդլայնելու ոչ թանկ ապրանքների մասնաբաժինը, բայց հայրենական որակյալ ապրանքների»,-շեշտել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում