ՎԶԵԲ-ը Հայաստանին կտրամադրի 50 մլն դոլարի բյուջետային վարկ

Հայաստանի և Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջև 2014թ. օգոստոսի 6-ին ստորագրված «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագիր» վարկային համաձայնագրով ՎԶԵԲ-ը ՀՀ-ին կտրամադրի 50 մլն դոլարի բյուջետային աջակցության վարկ: Համաձայնագրին հավանության տալու մասին հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության նոյեմբերի 27-ի նիստի օրակարգում:

«Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրի» գլխավոր նպատակն ընկերություններին արտահանման խրախուսման, ներդրումների ներգրավման և որակի կառավարման ծառայությունների մատուցման բնագավառում ՀՀ կառավարության կարողությունների հզորացումն է, մասնավոր ներդրումների և արտահանման աճի համար աջակցող միջավայրի ու ընկերությունների կարողությունների ամրապնդումը:

Ներկայում համաձայնագիրը գտնվում է վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի անցման փուլում և համաձայն ՀՀ վարչապետի` 2014թ. հոկտեմբերի 7-ի թիվ 02/12.10/16570-14 հանձնարարականի` միջպետական միջազգային համաձայնագրերը ՀՀ Նախագահի կողմից մինչև ՀՀ Սահմանադրական դատարան ուղարկվելը պետք է ներկայացվեն ՀՀ կառավարության հավանությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում