Ուկրաինայում ի պաշտպանություն ադրբեջանական քաղբանտարկյալների բողոքի ակցիա են կազմակերպել

Ի նշան ադրբեջանցի քաղբանտարկյալների նկատմամբ համերաշխության` Կիևում մարդու իրավունքների հարցերով զբաղվող նորվեգական «Մարդու իրավունքների տուն» հիմնադրամը բողոքի ակցիա է կազմակերպել Ադրբեջանի դեսպանատան դիմաց:
Ադրբեջանական Contact.az-ի փոխանացմամբ, մասնակիցներն իրենց ձեռքերում պահել են ադրբեջանցի քաղբանտարկյալների լուսանկարները, ոմանք էլ հագել են նրանց նկարներով վերնաշապիկներ:
Ավելի վաղ նույն հիմնադրամը նմանօրինակ բողոքի ակցիա էր կազմակերպել նաև ուկրաինական Չերնիգով քաղաքում:

«Մարդու իրավունքների տուն» նորվեգական հիմնադրամը 2009 թվականին բացվել էր նաև Բաքվում, սակայն երկու տարի անց իշխանությունները փակել էին գրասենյակը և չեղյալ էին համարել նրա գործունեությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում