Ղազախստան-Թուրքմենստան-Իրան երկաթուղին կգործարկվի դեկտեմբերից

Ղազախստան-Թուրքմենստան-Իրան միջազգային երկաթուղու բացումը նախատեսված է այս տարվա դեկտեմբերին: Այդ մասին նշվում է Թուրքիայի կառավարության տարածած հաղորդագրության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ բացման արարողությանը կմասնակցեն երեք երկրների նախագահները:
Երկաթուղու շահագործումը հնարավորություն է ստեղծվում 10 միլիոն տոննա բեռների տեղափոխման համար:Այդ ճանապարհի շնորհիվ Իրանը հնարավորություն կստանա դուրս գալ ռուսական և չինական շուկաներ:

«Այս մագիստրալը դրական ազդեցություն կունենան երկկողմ և տարածաշրջանային-տնտեսական համագործակցության համար՝ այն բարձրացնելով նոր մակարդակի վրա»,- ավելի վաղ նշել է Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևը: 
 

Ըստ նրա  Իրանը կարող է օգտվել «Արևմտյան Եվրոպա-Արևմտյան Չինաստան» միջանցքից, որը թույլ կտա երկրին Ղազախստանի միջոցով դուրս գալ չինական և ռուսական շուկաներ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում