Թուրքիան շահում է նավթի գների անկումից

Թուրքիան շահում է նավթի գների անկումից

Նավթի գների անկման արդյունքում Թուրքիան տարեկան շահում է 32,6 միլիոն դոլար:
Այս մասին տեղեկացնում է Haber7 հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Թաներ Յըլդըզը:

Նրա խոսքերով, եթե նավթի գների պահպանվեմ այս մակարդակին, ապա Թուրքիան տարեկան կարող է շահել 11,9 միլիարդ դոլար:

Համաձայն Թուրքիայի Էներգետիկ շուկայի կառավարման մարմնի տվյալների, 2013թ-ին երկիր 18,55 միլիոն տոննա նավթ է ներմուծել, իսկ 2,09 միլիոն տոննան ձեռք է բերվել ներքին արտադրության հաշվին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում