Թուրք հանքափորները բողոքի ցույց են իրականացնում

Թուրքիայի Զոնգուլդաք շրջանի ածխահորերի արդյունահանման ոլորտում աշխատող հանքափորերը բողոքի ցույց են իրականացրել: Պատճառը եղել է այն, որ ածխահանքում աշխատող 60 հանքափոր աշխատանքից հեռացվել է: Այս մասին տեղեկացնում է թու րքական «Ռադիկալ» պարբերականը:

Շուրջ 400 հանքափոր բանվորներ իջել են հանքեր և հայտարարել են, որ այնտեղից դուրս չեն գա մինչև աշխատանքից հեռացվածերը հետ չընդունվեն: Հանքափորներին աջակցել են նրանց կանայք և երեխաները:

Թուրքիայի տարածքում գործում է 740 ածխահանք, որոնցում աշխատում է շուրջ 48 հազար 706 մարդ: 1941 թվականից ի վեր Թուրքիայի հանքերում տեղի ունեցած արտակարգ պատահարների հետևանքով մահացել է ավելի քան 3 հազար մարդ, ավելի քան 100 հազարը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում