Արցախում կայացած աշխատանքային տոնավաճառի արդյունքում 26 գործազուրկ աշխատանք է գտել

ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ամփոփվել են ԼՂՀ-ում առաջին անգամ կայացած, աշխատանքի տոնավաճառի արդյունքները: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին նախարարությունից, աշխատանքի տոնավաճառին մասնակցել է 20 գործատու՝ ներկայացնելով ավելի քան 250 թափուր աշխատատեղ, 50-ից ավելi տարբեր ոլորտի մասնագիտություններով:

Ստեփանակերտ քաղաքի Երիտասարդական պալատում տեղի ունեցած աշխատանքի տոնավաճառին մասնակցած ավելի քան 350 աշխատանք փնտրողներից (գործազուկներից) 26-ն ընդունվել են աշխատանքի, ինչպես նաև մոտ ապագայում նախատեսվող լրացուցիչ հաստիքների առկայության դեպքում կլուծվի նաև 20 գործազուրկի աշխատանքով ապահովելու հարցերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում