Թուրքիայի և Ադրբեջանի ՊՆ-երը կազմել են օպերատիվ փոխգործողությունների պլանը

Անկարայում ավարտվել է Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների միջև բարձր մակարդակի ռազմական երկխոսությունը:

 «Թուրան» լրատվական գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը, հայտնել է, որ կողմերը քննարկել են «պաշտպանական ոլորտում ներկայիս համագործակցությունը, կոնկրետացրել հետագա համագործակցության ուղղությունները, ինչպես նաև օպերատիվ փոխգործողությունների հարցեր»:

Կողմերը ծրագրել են 2015 թվականին «համատեղ մասշտաբային զինավարժանքներ անցկացնել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում