Թուրքիայում մաքսանենք ադրբեջանցիների են ձերբակալել

Թուրքիայում ոստիկանական բաժանմունք բերման են ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներ, որոնք այդ երկրում զբաղվել են մաքսանենգությամբ:

Ինչպես տեղեկացնում է ANS PRESS լրատվական գործակալությունը, թուրքական ոստիկանությունը ադրբեջանցի մաքսանենգներին հայտնաբերել է Իգդիրում:

Իգդիրի շրջանում ուղեւորատար ավտոբուսում անցկացված ստուգման արդյունքում Իգդիրի ժամդարմերիայի աշխատակիցները Ադրբեջանի քաղաքացի երեք ուղևորների (երկու կին և մեկ տղամարդ) ճամպրուկներում մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերել: Թուրք ժանդարմները ադրբեջանցիների մոտ հայտնաբերել են 3 հազար փաթեթ մաքսանենգ սիգարեթ և 36 շիշ ալկոհոլային խմիչք: Ադրբեջանի քաղաքացի ուղևԹոորներն արտաքսվել են Թուրքիայից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում