Դեսպանությունը սկսում է 10 տարի ժամկետով ԱՄՆ վիզաների տրամադրումը ժամանակից շուտ

Տասը տարի վավերականությամբ տուրիստական ու գործնական վիզաների տրամադրումը հնարավոր կլինի սկսել նախատեսվածից ավելի վաղ: Այս մասին  հայտնում են  ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: Դեսպանությունը նախապես հայտնել էր, որ երկարաժամկետ վիզաները կտրամադրվեն 2015թ. հունվարի 1-ից, սակայն 2014թ. դեկտեմբերի 22-ից դեսպանությունը սկսում է այդ գործընթացը:

Տուրիստական ու գործնական նպատակներով Միացյալ Նահանգներ այցեր կատարելու համար ոչ ներգաղթային «B» տեսակի վիզայի համար դիմող ՀՀ քաղաքացիներին կտրամադրվի բազմակի մուտքի վիզա՝ մինչև 10 տարի վավերականության ժամկետով: Նաև, մինչև 5 տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի «F», «M», կամ «J» տեսակի վիզաներ կտրամադրվեն ուսման նպատակով մեկնողներին, փոխանակման ծրագրերի մասնակիցներին ու նրանց խնամքի տակ գտնվող անձանց: Իսկ ԱՄՆ քաղաքացիները 2015թ. հունվարի 1-ից կկարողանան Հայաստան մուտք գործել առանց վիզայի և մեկ օրացուցային տարում Հայաստանում գտնվել մինչև 180 օր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում