Ադրբեջանցիները մեկ գիշերում կորցրել են ֆինանսական կարողությունների 34%-ը

Ադրբեջանցիները մեկ գիշերում կորցրել են ֆինանսական կարողությունների 34%-ը

Անցած գիշեր ադրբեջանական մանաթը կտրուկ անկում է ապրել` արժեզրկվելով 34 տոկոսով։ Փորձագետների կարծիքով Ադրբեջանի տարադրամը, որն անցած ամիսների ընթացքում պետության մեծ ջանքերի շնորհիվ, քիչ թե շատ կայուն իրավիճակում էր, առաջիկա օրերին շարունակելու է արժեզրկվել։ Որպես հիմնական պատճառ նշվում է մանաթի կուրսի արհեստական պահպանումը։

Ադրբեջանում սկիզբ առած ֆինանսական ճգնաժամը վկայում է պետության տնտեսությունում առկա երկար ժամանակ քողարկվող լուրջ խնդիրների մասին։ Երկրի ներսում խուճապային տրամադրություն է, չէ՞ որ բնակչությունը մեկ գիշերում կորցրել է ֆինանսական կարողությունների 34%-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում