Մարտի 3-ին ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի

Մարտի 3-ին ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի

Կառավարությունն այսօր արտահերթ նիստ կգումարի: Օրակարգում ընդամենը մեկ հարց է` առաջարկել Ազգային ժողովի նախագահին 2015 թվականի մարտի 3-ին` ժամը 12:00-ին, գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում առաջարկվում է  քննարկել «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական հարցերը:

Արտահերթ նիստով կքննարկվի նաև «Հայաստանի Հանրապետության նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին»,«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում