Իվանաշվիլին աշխարհի միլիարդատերերի ցուցակում զիջել է իր դիրքերը

Իվանաշվիլին աշխարհի միլիարդատերերի ցուցակում զիջել է իր դիրքերը

Վրաստանի նախկին վարչապետ, իշխող Վրացական երազանք կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանաշվիլին Աշխարհի միլիարդատերերի վարկանիշային աղյուսակում զիջել է իր դիրքերը`  զբաղեցնելով 291-րդ տեղը:

Համաձայն Forbes-ի պաշտոնական տվյալների, Իվանաշվիլիի կարողությունը 2015 թ-ին կազմել է 5,2 միլիարդ դոլար: Նա, այնուամենայնիվ, պահպանել է Վրաստանի ամենահարուստ մարդու տիտղոսը:

«Այս պահին Վրաստանի ամենահարուստ մարդը, իր փողերն աշխատել է Ռուսաստանում և 2003թ-ին վերադարձել է տուն» , – նշում է թերթը:

Նախորդ տարի ևս Իվանաշվիլի կարողությունը գնահատվել է 5,2 միլարդ դոլար, սակայն այդ ժամանակ նա զբաղեցրել է 270-րդ հորիզոնականը, 2013-ին` 229-րդը, իսկ ահա 2012թ-ին 6,4 միլիարդ դոլար կարողությամբ զբաղեցրել է 153-րդ տեղը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում