Լոռու եւ Գեղարքունիքի մարզերում կրկին մեքենաներ են արգելափակվում ձյան մեջ

Լոռու եւ Գեղարքունիքի մարզերում կրկին մեքենաներ են արգելափակվում ձյան մեջ

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի «Գոմերաձոր» կոչվող հանդամասում «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում: Մարտի 28-ին` ժամը 00.42-ին, ահազանգ է ստացվել Հայաստանի փրկարար ծառայություն, որ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները «Վազ 2107» մակնիշի 04SU992 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Ռ. Ս.) դուրս են բերել արգելափակումից: Մարտի 27-ին, ժամը 22.51-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության փողոցի թիվ 71 հասցեում` գազալցակայանի մոտակայքում, «ՎԱԶ 21-01» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժետ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Հ. Կ.-ին պատկանող «ՎԱԶ 21-01» մակնիշի (առանց պետհամարանիշի) ավտոմեքենան: Մարտի 27-ին, ժամը 14.35-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի քաղաքապետարանի մոտակայքում վ երամբարձ կռունկը մասամբ արգելափակվել է փոսում. դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՄԱԶ» մակնիշի 04UO928 պ/հ (վարորդ Հ.Բ.) ավտոկռունկն արգելափակվել է Անդրեասյան փողոցի թիվ 4 հասցեի մոտակայքում` ջրագծի համար նախատեսված փոսում:Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում