Դիարբեքիրի հայկական եկեղեցու կամարների ներքո հայկական երաժշտություն կհնչի

Դիարբեքիրի հայկական եկեղեցու կամարների ներքո հայկական երաժշտություն կհնչի

Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին հիշատակի միջոցառումներ տեղի կունենան Դիարբեքիրում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական haberdiyarbakir.com-ը:

Դիրաբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու հիմնադրամի, Դիարբեքիրի մարդու իրավունքների կազմակերպության և Մեծ Բրիտանիայում գործող Կոմիտաս ինստիտուտի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումը տեղի կունենա Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցում:

Ապրիլի 23-ին նախատեսված հիշատակի արարողությանը մասնակցելու համար Դիարբեքիր է գալու համաշխարհային ճանաչում ունեցող հայ դաշնակահար Րաֆֆի Պետրոսյանը, ով մասնակիցների ներկայությամբ կկատարի հայ երաժիշտների ստեղծագործություններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում