Գյումրու ռուսական ռազմաբազայի հրամանատար Ռուզինսկին ազատվել է պաշտոնից

Գյումրու  ռուսական ռազմաբազայի հրամանատար Ռուզինսկին ազատվել է պաշտոնից

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում կադրային մի շարք փոփոխություններ են  կատարվել, մասնավորապես՝ անձնակազմից որոշները պատժի են ենթարկվել, իսկ ռազմաբազայի  հրամանատար Անդրեյ Ռուզինսկին ազատվել է զբաղեցրած պաշտոնից: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ,  նոր հրամանատարն իր պարտականությունների կատարմանը   կանցնի արդեն այսօր: Այս մասին Գյումրիում ռուս պատգամավորների և Շիրակի մարզի ու քաղաքի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ  հայտնել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Օլեգ Լեբեդևը՝ չնշելով հրամանատարի անունը: 

«Ինտերֆաքս»-ի տվյալներով՝ հրամանատարը կլինի գեներալ-մայոր Ուստինովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում