Արցախում ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնի Ֆրեզնոյի կառավարիչներից Անդրեաս Բորխեսը

Արցախում ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնի Ֆրեզնոյի կառավարիչներից Անդրեաս Բորխեսը

ԱՄՆ-ի` Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչած Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո վարչական շրջանի կառավարիչներից Անդրեաս Բորխեսը կայցելի Արցախˋ որպես դիտրոդ մասնակցելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջիկա խորհրդարանական ընրտություններին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըˋ վկայակոչելով The Fresno Bee կայքը, ամերիկացի պաշտոնյայի այցը նախատեսվում է ապրիլի 25-ից մինչև մայիսի 5-ը:  Մայիսի 3-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունները վեցերորդն են նորանկախ Արցախի պատմության մեջ: Վաշինգթոնում ԼՂՀ մշտական ներկայացուցիչը վերջերս Անդրեաս Բորխեսին առաջադրել է  որպես միջազգային իրավունքի գծով մասնագիտացված ընտրված պաշտոնյա: Նրանից բացի, ընտրություններին հետևելու հրավեր է ուղարկվել ամերիկացի ևս երկու պաշտոնյաների, ինչպես նաև մի քանի այլ պաշոտնյաների  Մեքսիկայից, Արգենտինայից և Կանադայից: Ամերիկացի պաշտոնյայի կարծիքով, դիտորդական այցը հպարտությամբ կտոգորի Ֆրեզնոյի հայերին:

«Կարծում եմ, որ Ֆրեզնոյի հայերը հպարտ կլինեն, որ որպես դիտորդ ներկայացված են լինելու այս կարևոր ընտրություններում, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի պետության ինքնիշխանության և անկախության խթանմանը»,-ասել է նա:

«Գալիք ընտրությունները մեզ համար ևս մեկ հնարավորություն են վերահաստատելու Լեռնային Ղաբաղի ժողովրդի հավատարմությունը համամարդկային ազատությունների նկատմամբ, որի համար էլ մեծ կարևորություն է տրվում ընտրությունների դիտարկման միջազգային առաքելությանը»,- պաշտոնական նամակում նշել է Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: 

2013 թվականի ապրիլին ԱՄՆ Ֆրեզնո վարչական շրջանի կառավարիչների խորհուրդը բանաձև է ընդունել, որով սահմանվում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ընտրել են ինքնակառավարման ձևը և նրանց ցանկությունները պետք է հարգվեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում