«Ժողովուրդ». «Փարկինգ Սիթի Սերվիս»-ը վնասով է աշխատում. ընկերության բաժնետոմսերը վաճառվում են

«Ժողովուրդ». «Փարկինգ Սիթի Սերվիս»-ը վնասով է աշխատում. ընկերության բաժնետոմսերը վաճառվում են

«Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ տնօրեն Վազգեն Հարությունյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, թե իրենք շարունակում են իրենց ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի համար գնորդ փնտրել, քանի որ վնասով են աշխատում:

Հիշեցնենք, որ Երևանում վճարովի կայանատեղիները, կամ այսպես կոչված ՝ «կարմիր գծերը», հենց այս ընկերությանն են պատկանում և վարորդներից գանձվող գումարների 70 տոկոսը փոխանցվում է այդ ՓԲԸ-ի դրամարկղ: Բայց ուշագրավ այն է, որ գինը չեն ասում:

«Նախնական գին սահմանված չկա: Միայն ներդրված գումարը հետ վերադարձնելու պայմանով կվաճառենք»,-ասել է Վ. Հարությունյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում