Աշխարհի հզորագույն բանակներն ըստ «Business Insider»-ի. առաջինն ԱՄՆ-ն է, երկրորդը՝ ՌԴ-ն (ֆոտո)

Աշխարհի հզորագույն բանակներն ըստ «Business Insider»-ի. առաջինն ԱՄՆ-ն է, երկրորդը՝ ՌԴ-ն (ֆոտո)

«Business Insider» ամսագիրը  կազմել է  աշխարհի հզորագույն բանակների ցանկը: Վարկանիշը որոշելիս  հաշվի է  առնվել մի շարք գործոններ՝ զինված ուժերի թվաքանակը,  ռազմական ծախսերը, ռազմածովային ուժերը, օդուժը և տանկերը:

Ըստ այդմ՝ առաջին հորիզոնականում ԱՄՆ բանակն է, որտեղ 1.4 միլիոն զինվորական է ծառայում, իսկ  ռազմական բյուջեն 577 միլիարդ դոլարի է հասնում: Ավելին՝  ԱՄՆ-ը և ռազմածովային, և ռազմաօդային ուժերի հզորությամբ գերազանցում է Ռուսաստանին, Չինաստանին ու Հնդկաստանին: Երկրորդ տեղում Ռուսաստանի ԶՈՒ-ն է՝ 766 հազար զինծառայող, 60 միլիարդ դոլար ռազմական բյուջե,  նաև՝ ամենաշատ տանկերը՝ 15398:

Երրորդ տեղում Չինաստանն է, որի բանակը թվաքանակով ամենամեծն է՝ 2.33 միլիոն զինծառայող: Ռազմական բյուջեն 145 միլիարդ դոլար է: Չինաստանի ԶՈւ-ի  զինապահոցում կա  2860 ինքնաթիռ և 9150 տանկ:

Չորրորդ տեղում Հնդկաստանն է, որին հաջորդում են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Հարավային Կորեան, Գերմանիան, Ճապոնիան և Թուրքիան:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում