«Ժողովուրդ». Լատվիայի վարչապետ. Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանը չվախեցավ համագործակցել Եվրամիության հետ

«Ժողովուրդ». Լատվիայի վարչապետ. Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանը չվախեցավ համագործակցել Եվրամիության հետ

2013-ի սեպտեմբերի 3-ի հայտնի հայտարարությամբ, երբ Հայաստանը համաձայնեց դառնալ Եվրասիական տնտեսական միության անդամ, եվրամիության անդամ երկրները շոկ ապրեցին՝ հայտարարելով, որ հուսախաբ են եղել: Սակայն իրադարձություններն այնպես զարգացան, որ հիմա Հայաստանը կարող է դառնալ կամուրջ ԵՏՄ-ի և ԵՄ-ի միջև:

Ինչպիսի՞ հեռանկարներ եք տեսնում այս առումով, «Ժողովուրդ» օրաթերթին տված բացառիկ հարցազրույցի ընթացքում, պատասխանելով այս հարցին, Լատվիայի Հանրապետության վարչապետ Ստրաույումա Լայմդոտան ասել է. «Տարբեր միությունների միջև համագործակցությունն անխուսափելի է և վաղ թե ուշ կայանալու է: Եվ ես շատ ուրախ եմ, որ Հայաստանը չվախեցավ համագործակցել և Եվրասիական տնտեսական միության հետ և շարունակել փոխգործակցությունը Եվրամիության հետ: Դա լրացուցիչ առավելություն է` քաղաքական և հատկապես տնտեսական: Ես կարծում եմ, որ նման բազմավեկտոր հարաբերությունները միայն հարստացնում են: Եվ այս առումով ես միայն կարող եմ շնորհավորել Հայաստանին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում