Եվրոպան շահագրգռված չԷ թույլ ու մեկուսացած Ռուսաստանի գոյությամբ. Մոգերինի

Եվրոպան շահագրգռված չԷ թույլ ու մեկուսացած Ռուսաստանի գոյությամբ. Մոգերինի

Եվրոպան շահագրգռված չԷ թույլ, մեկուսացած եւ ապակայունացած Ռուսաստանի գոյությամբ եւ ճանաչում Է երկրի կարեւորագույն դերը համաշխարհային ասպարեզում: Այս մասին հայտարարել Է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

«Թուլացած, մեկուսացած և ապակայունացած Ռուսաստանը մեզ համար չԷ: Նրա մասնակցությունը ճգնաժամերի լուծումներ գտնելուն արդեն մեծ արդյունքներ Է տվել. բավական Է հիշել ավանդն իրանական համաձայնությանը հասնելու գործում»,- ասել Է Մոգերինին՝ նշելով, որ Եվրոպայի գլխավոր սկզբունքը կառավարման կոլեգիալության վրա հիմնվելն Է:

«Դաշինքների մենթալիտետը Եվրոպային չի պատկանում: Մենք միշտ հենվել ենք երկխոսության հաստատման՝ որպես ճգնաժամերի լուծում գտնելու միջոցի վրա: Եվրոպայում ոչ ոք այսօր չի կարող միայնակ գլուխ հանել, չափազանց բարդ խնդիրներ են ծառացած»,- նշել Է Եվրոպայի դիվանագիտության ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում