«Արցախ» հայրենակցական միությունը 150 տոննա սննդամթերք ուղարկեց բանակի զորամասեր (ֆոտո)

«Արցախ» հայրենակցական միությունը 150 տոննա սննդամթերք ուղարկեց բանակի զորամասեր (ֆոտո)

«Արցախ» հայրենակցական միության կողմից ազգային բանակի ժամկետային զինծառայողներին օգոստոսի 3-ին հատկացվեց 150 տոննա սննդամթերք՝ մակարոնեղեն, բրինձ և հնդակաձավար՝ յուրաքանչյուր սննդատեսակից 50 տոննա։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայրենակցական միության նախագահ Վարուժան Գրիգորյանի խոսքերով՝ զինվորներին օգնելը իրենց կազմակերպության համար հարազատ գործ է, քանի որ դեռևս Արցախյան ազատամարտի օրերին հայրենակցական միությունը կազմավորել է կամավորական ջոկատներ, ապահովել է թիկունքային մատակարարում։

Հատկացված սննդամթերքը տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական պարենային բազա, որտեղից կառաքվի զինված ուժերի զորամասեր։

ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության պարենային ծառայության սննդամթերքի պլանավորման և ապահովման բաժնի պետ, փոխգնդապետ Արա Մարգարյանը ընդգծեց, որ զինված ուժերի բոլոր զորամասերը և զինծառայողներն ամբողջովին ապահովված են սննդամթերքի սահմանված չափաքանակով, սակայն նմանօրինակ բարեգործական նածաձեռնությունները պաշտպանության նախարարության կողմից դրական են ընդունվում և ապացուցում են, որ հասարակությունը մշտապես բանակի կողքին է ու հոգում է իր զինվորների մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում