Ռուսական ստորաբաժանման ավելի քան 150 զինծառայողներ վարժանքներ են սկսել Հայաստանում

Ռուսական ստորաբաժանման ավելի քան 150 զինծառայողներ վարժանքներ են սկսել Հայաստանում

Ճառագայթումային, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության (ՃՔԿՊ) ռուսական ստորաբաժանման ավելի քան 150 զինծառայողներ վարժանքներ են սկսել Հայաստանում, որոնք կտեւեն մեկ ամիս: Այդ մասին հայտնել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից: Զինծառայողները վարժանքների ընթացքում կուսումնասիրեն ճառագայթումային, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի սպառազինության եւ ռազմական տեխնիկայի նոր նմուշների մարտավարական-տենիկական բնութագրերը, կիրառման կարգը եւ հակառակորդի խոցման ուժը:

«Ինքնուրույն պատրաստման ընթացքում զինծառայողները կյուրացնեն մասնագիտական, մարտավարական, կրակային, բժշկական եւ ֆիզիկական պատրաստության նորմատիվները: Ստորաբաժանումների կազմում մասնագետները կառաջանցնեն աերոզոլային ծխավարագույրներ եւ կյուրացնեն վարակման գոտուց դուրս եկած զորքերի վարակազերծման հարցերը, կմշակեն նրանց ցուցակային զենքը, ռազմական տեխնիկան, համազգեստը եւ հանդերձանքը»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում