Ազիզ Թամոյանը շնորհակալ է ՀՀ Նախագահին եզդիների ցեղասպանության հարցը միջազգային հարթակներում ներկայացնելու համար

Ազիզ Թամոյանը շնորհակալ է ՀՀ Նախագահին եզդիների ցեղասպանության հարցը միջազգային հարթակներում ներկայացնելու համար

Աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը  շնորհակալ է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին եւ ՀՀ պաշտոնատար այլ անձանց, ովքեր մեկ տարի շարունակ միջազգային ամենատարբեր հարթակներում բարձրացրել են Հյուսիսային Իրաքում եզդիների ցեղասպանության հարցը:

«Մեզ աջակցեց միայն Հայաստանի նախագահը: Նա ելույթ ունեցավ միջազգային կառույցների ամբիոններից եւ բարձրացրեց եզդիների խնդիրը: Արդե ն մեկ տարի է, ինչ Հյուսիսային Իրաքում եզդիները ենթարկվում են ցեղասպանության, սակայն միջազգային հանրությունը, գերտերությունները ոչինչ չեն ձեռնարկում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Ազիզ Թամոյանը` հավելելով, որ եզդիների շարունակվող ցեղասպանությունը քաղաքակիրթ աշխարհի ամոթն է, քանի որ ժողովրդավարություն եւ մարդու իրավունքներ քարոզող գերտերություններն աչք են փակում մարդկության դեմ հանցագործության վրա:

«Միջազգային մակարդակով նշում են երեխաների պաշտպանության օրը, կանանց, ընտանիքների, տղամարդկանց պաշտպանության օրերը, խոսում մարդու իրավունքներից, բայց ոչինչ չեն ձեռնարկում հնագույն ժողովուրդներից մեկին փրկելու համար: Չէ՞ որ այնտեղ զոհվում են երեխաներ, կանայք, տղամարդիկ»,- ասաց Թամոյանը` հավելելով, որ այսօր էլ եզդի ժողովուրդը գտնվում է օրհասական վիճակում:

«1915թ. հայերի հետ նույն կերպ վարվեցին: Նրանց սպանեցին եւ վտարեցին իրենց բնօրրանից: 100 տարվա մեջ քաղաքակրթությունը զարգացել է, տիեզերք են նվաճում, նոր գյուտեր կատարում, սակայն մ? ?աժամանակ թույլ տալիս, որ մարդկանց իրենց ազգային եւ կրոնական պատկանելության համար սպանեն»,- ասաց Թամոյանը:  

2014թ. Օգոստոսի 3-ին Հյուսիսային Իրաքի Շանգալի տարածաշրջանում եզդի ժողովրդի նկատմամբ մեկնարկեց տարհանումն ու զանգվածային սպանությունը:1948թ. դեկտեմբերի 9-ին Միավորված ազգերի կազմակերպության ընդունած «Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժի մասին» կոնվենցիան ցեղասպանություն է համարում որևէ ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական խմբի մասնակի կամ ամբողջական ոչնչացման նպատակով իրականացվող խմբի անդամների սպանությունը, ինչպես նաև խմբի համար միտումնավոր կերպով կենսական այնպիսի պայմանների ստեղծում, որոնք ուղղված են խմբի անդամների լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում