Ցիպրասի կուսակցությունը ոչ մեծ առավելություն Է պահպանում ընտրություններից առաջ

Ցիպրասի կուսակցությունը ոչ մեծ առավելություն Է պահպանում ընտրություններից առաջ

Հունաստանի նախկին վարչապետ Ալեքսիս Ցիպրասի գլխավորած ՍԻՌԻԶԱ ձախ կոալիցիան առայժմ առաջատարն Է հասարակական կարծիքի հարցումների արդյունքներով, բայց նրա ոչ մեծ առավելությունը կարող Է բավարար չլինել, որպեսզի ընտրությունների արդյունքներով մեծամասնություն ստանա խորհրդարանում եւ ինքնուրույն նախարարների կաբինետ ձեւավորի, տեղեկա ցնում Է «Արմենպրես»-ը:

Եթե ընտրությունները կայանային այժմ, ՍԻՌԻԶԱ-ն կստանար ընտրողների ձայների 24,6 տոկոսը, նրա գլխավոր մրցակից «Նոր դեմոկրատիա»-ն՝ 1,8 տոկոսով պակաս, վկայում Է MRB-ի հարցումը, որն անցկացվել Է Agora թերթի պատվերով:

Մեկ այլ հարցման տվյալներով, որը հրապարակել Է Vima թերթը, ՍԻՌԻԶԱ-ն կստանար 27,3 տոկոս՝ 24,2 տոկոսի դիմաց: Այլ հարցումների համաձայն՝ տարբերությունը կազմում Է ընդամենը 1,5 տոկոսային կետ:

Այսպիսով, Ցիպրասին ցուցաբերվող աջակցությունը նկատելիորեն նվազել Է հունիսի համեմատությամբ, երբ կուսակցության առավելությունը, ըստ հարցումների, կազմում Էր շուրջ 12 տոկոսային կետ:

Alpha TV-ին տված հարցազրույցում Ցիպրասը ժխտել Է «Նոր դեմոկրատիայի» կամ ՊԱՍՕԿ-ի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը:

Օգոստոսի 29-ին ելույթ ունենալով ընտրողների առջեւ՝ նախկին վարչապետը նրանց կոչ Է արել «ուժեղ մանդատ» տալ իրեն, քանի որ իր կառավարությունը վարկատուների հետ բանակցություններում «խիզախություն» Է դրսեւորել եւ իր դիրքերը չի զիջելու նրանց, հաղորդում Է Bloomberg-ը:

Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսն օգոստոսի 28-ին հրամանագիր Է ստորագրել սեպտեմբերի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Հունաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Է նշանակվել Գերագույն դատարանի նախագահ Վասիլիկա Տանու Խրիստոֆիլուն:

Ավելի վաղ Հունաստանի կառավարության ղեկավար Ցիպրասը պաշտոնաթողության խնդրագիր Էր հանձնել երկրի նախագահին, քանի որ նրա կաբինետը ՍԻՌԻԶԱ-ի պառակտումից հետո կորցրել Էր մեծամասնությունը խորհրդարանում, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում