ՄԱԿ-ի Փախստականների գրասենյակն ակնկալում է մինչև 3 հազար սիրիացու մուտք Հայաստան

ՄԱԿ-ի Փախստականների գրասենյակն ակնկալում է մինչև 3 հազար սիրիացու մուտք Հայաստան

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գրասենյակի իրավաբանական բաժնի ղեկավար Քեյթ Պոչապսկին չի կարծում, որ «Եվրամիության սահմանին առկա վիճակը՝ կապված փախստականների  խնդրի հետ, հանգեցնի դեպի Հայաստան սիրիահայերի հոսքի մեծացման»:

Լրագրողների հետ զրույցում  ՄԱԿ-ի ներկայացուցիչը նկատեց, որ փախստականները սովորաբար նախընտրում են այնպիսի երկրներ, որտեղ բարեկեցության և կյանքի մակարդակն ավելի բարձր է: Միաժամանակ, Պոչապսկին նշեց, որ փոքր խմբերով  Հայաստան գալու  տեմպը կպահպանվի: Այս դեպքում ըստ նրա, դեր է խաղում  տվյալ երկրի հետ պատմական կապերը:

«Մեր գնահատականներով` սպասվում է մինչև 3000 սիրիացու հոսք դեպի Հայաստան: Սակայն դա չի լինի միանգամից, այլ փուլ առ փուլ: Այս առնչությամբ կազմակերպությունը նախապաստրաստական աշխատանքներ տանում է»,-ամփոփեց Քեյթ Պոչապսկին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում