Քուրդ զինյալները մեկ քաղաքացիական անձի են սպանել Թուրքիայում

Քուրդ զինյալները մեկ քաղաքացիական անձի են սպանել Թուրքիայում

Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալները Թուրքիայի հարավ-արևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում, կտրելով ճանապարհը, սկսել են ուղևորներին հանել ավտոմեքենաներից և կրակի տալ դրանք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Մեքենաներից մեկում գտնվող Ջելալ Ինանը և Միրան Քայան ցանկացել են փախչել, ինչը տեսնելով` քուրդ զինյալները կրակ են բացել նրանց վրա: Կատարվածի հետևանքով Ջելալ Ինանը ծանր վիրավորվել է և հիվանդանոցում զոհվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում