Գյումրիում կաթողիկե առաջնորդանիստ եկեղեցու օծումը քրիստոնեական եկեղեցիների միջև միության վկայություն է. Արամ Ա

Գյումրիում կաթողիկե առաջնորդանիստ եկեղեցու օծումը քրիստոնեական եկեղեցիների միջև միության վկայություն է. Արամ Ա

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Սրբոց նահատակաց կաթողիկե եկեղեցու օծումը հայրենի հողի վրա հայ ժողովրդի ամբողջականության եւ միության գեղեցիկ վկայումն է: Այս մասին նշվել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի օրհնության խոսքում, որն ընթերցեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Հալեպի թեմի առաջնորդ Շահեն արքեպիսկոպոս Սարգսյանը: Արամ Ա կաթողիկոսի խոսքով` եկեղեցու օծումը, հայ առաքելական եւ կաթոլիկ եկեղեցիների ներկայությունը քրիստոնեական եկեղեցիների միջև միության և սիրո, հայ ժողովրդի զավակների միասնության վկայություն են:

«Մեր նահատակների արյամբ զովացած մեր պետությունը անսասան է պահում Հայոց աշխարհը, Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը և սփյուռքի ողջ ժողովուրդը: Սրբադասված մեր նահատակներով մենք միասնական պահանջատիրական ոգով կշարունակենք մեր երթը`մեր ժողովրդի արդար իրավունքների համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշված է Արամ Ա կաթողիկոսի օրհնության խոսքում:

Նրա անունից Շահեն արքեպիսկոպոս Սարգսյանը ողջույններ է փոխանցել Հռոմի Ֆրանցիսկոս պապին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում