Մարզպետը հեռացրել է աշխատանքից

Մարզպետը հեռացրել է աշխատանքից

ՀՀ Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքը տեղեկանում է, որ մարզպետ Կարապետ Գուլոյանը զբաղեցրած պաշտոնից հեռացրել է մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Արշավիր Խաչատրյանին:

Նշենք, որ վերոնշյալ փաստը պայմանավորված է նրանով, որ օրերս Արմենիա հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Սուր անկյուն» հաղորդումն անդրադարձել էր մարզային և համայնքային պաշտոնյաների մասնակցությանը պետգնումներին, որի շրջանակում ներկայացվել էր նաև ՀՀ Կոտայքի մարզպետարանի կողմից իրականացված պետգնումներն ու դրանում մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետի հետ առնչվող անհատ ձեռնարկության օրինակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում