Թուրքիայի ԶՈւ ծառայողներին հրամայվել է ընտանիքներին դուրս բերել քրդաբնակ շրջաններից
09/10/2015 16:33
Նմանատիպ
Թուրքիայի զինված ուժերի հրամանատարությունը քրդաբնակ շրջաններում զինծառայողներին հրամայել է ընտանիքներին ավելի ապահով վայրեր դուրս բերել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, հրամանը հիմնականում վերաբերվում է Դիարբեքիրի, Սիլվանի, Հանի, Լիջեի, Քուլփի եւ Դիջլեի շրջաններում գտնվող զինծառայողների ընտանիքներին:
Հրամանագրում ասվում է, որ նշված շրջաններից ընտանքիների դուրս բերման համար պատասխանատվությունը կրում են զինծառայողներն իրենք:
Նշվում է, որ այդ րամանագիրը կապված է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) մարտիկների հարձակումների հետ: Ենթադրվում է, որ այդ շրջաններում զինծառայողների ընտանիքները կարող են թիրախ հանդիսանալ PKK-ի համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում