Հանրապետությունում հոկտեմբերի 13-ի դրությամբ արտադրվել է 276 հազար տոննա խաղող

Հանրապետությունում հոկտեմբերի 13-ի դրությամբ արտադրվել է 276 հազար տոննա խաղող

Հայաստանի Հանրապետությունում 2015 թվականի հոկտեմբերի 13-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, արտադրվել է շուրջ 267 000 տոննա խաղող` նախորդ ամբողջ տարվա 261 000 տոննայի դիմաց: Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հ ետ կապերի բաժնից, հոկտեմբերի 13-ի դրությամբ մթերվել է 196 000 տոննա խաղող` նախորդ ամբողջ տարվա 184 000 տոննայի դիմաց։

Հայաստանից հոկտեմբերի 13-ի դրությամբ արտահանվել է 6400 տոննա խաղող` նախորդ տարվա նույն ժամամանակահատվածի 4700 տոննայի դիմաց։

Խաղողի բերքահավաքի, ինչպես նաև մթերման և արտահանման աշխատանքներն ընթացքի մեջ են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում