Ահաբեկչության վտանգը Թուրքիայի տարածքից մեծանում է. Լավրովը չեղյալ է հայտարարել այցը

Ահաբեկչության վտանգը Թուրքիայի տարածքից մեծանում է.  Լավրովը չեղյալ է հայտարարել այցը

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը չեղյալ է հայտարարել նոյեմբերի 25-ին պլանավորված այցը Թուրքիա, այս մասին  լրագրողներին հայտնել է  ՌԴ ԱԳ նախարարը, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

«Ահաբեկչության վտանգը Թուրքիայի տարածքից մեծանում է»,- հայտարարել է նա` հիշեցնելով այսօրվա միջադեպը, երբ  թուրքական կործանիչները խոցել են ռուսական  Cy-24 ռազմական ինքնաթիռը: 

ՌԴ նախագահը պնդել է, որ Սու-24-ը Սիրիայի տարածքում թուրքական սահմանից 1 կմ հեռավորության վրա է գտնվել, երբ Թուրքիայի օդուժի կողմից ոչնչացվել է: 

Պուտինը սա անվանել է ոչ այլ ինչ, քան հարված թիկունքից` «ահաբեկիչների հանցակիցների կողմից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում