ԱՄՆ գեներալ. Թուրքերը կոպիտ սխալ են գործել

ԱՄՆ գեներալ. Թուրքերը կոպիտ սխալ են գործել

Թուրքիայի օդային ուժերը կոպիտ սխան են գործել՝ անհրժեշտ համարելով խոցել ռուսական ինքնաթիռը: Այսպիսի հայտարարություն է կատարել ԱՄՆ-ի օդային ուժերի շտաբի պետի նախկին տեղակալ գեներալ Թոմաս Մաքիներին Fox News հեռուսաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ:

«Ես կարծում եմ, որ թուրքերը կոպիտ սխալ են գործել, սխալ են հաշվարկել: Ես նայել եմ ռադարների ֆիքսածը: Եթե նրանք նույնիսկ մտել են թուրքական օդային տարածք, ապա ընդամենը 20 – 30 վայրկյան, ոչ ավել: Իմ հաշվարկներով, ինքնաթիռը խոցվել է այն ժամանակ, երբ թռչելիս է եղել 740 – 925 կմժ արագությամբ: Այն թռչել է 180 աստիճան անկյան տակ, ինչը նշանակում է, որ այն ուղվել էր դեպի հարավ՝ Սիրիայի տարածք: Թուրքիայի կողմից սա ոչ ճիշտ հաշվարկ է» ,- ասել է ամերիկյան գեներալը:

Մաքիներին նշել է, որ ԱՄՆ նման իրավիճակներում, ինչպես նաև, թշնամական ագրեսիվ գործողությունների բացակայման պայմաններում, չի գնա այլ պետության ռազմական ինքնաթիռ ոչնչացնելու ռիսկին:

«Այդ ինքնաթիռը հարձակողական գործողություններ չի իրականացրել: Եթե դատենք ռադարների ֆիքսած սխեմաների հիման վրա, ապա արդարացի կլնի ասել՝ սահմանափակ մերձեցման խախտումներ եղել են: Սակայն, նաման բանի համար չեն հարվածում» ,- ասել է Մաքիներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում