Ֆաբիուսը համոզված Է, որ Սիրիայում անհրաժեշտ Է ցամաքային գործողություններ իրականացնել

Ֆաբիուսը համոզված Է, որ Սիրիայում անհրաժեշտ Է ցամաքային գործողություններ իրականացնել

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը համոզված Է, որ Սիրիայում ճգնաժամը կարգավորելու համար անհրաժեշտ Է ներգրավել ցամաքային ուժեր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեր ցամաքային զորքերը չեն կարող լինել Սիրիայում, քանի որ դա հակաարդյունավետ կլիներ, դայց դրանք հարկավոր են»,- ասել Է Ֆաբիուսը RTL ռադիոկայանի եթերում:

Նախարարը պարզաբանել Է, որ ցամաքային գործողությունները կարող են իրականացնել Սիրիայի կառավարական զորքերը, Ազատ սիրիական բանակը, ինչպես նաեւ քրդերը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում